«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ օրերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նախագահական ընտրություններից հետո Սյունիքի մարզպետին ազատելու հարցը:
Մ. Հակոբյանը Ս. Սարգսյանին ասել է, թե այդ որոշումը նպատակահարմար չէ, քանի որ Խաչատրյանը լավ գիտի իր գործը: Սակայն թերթի հետ զրույցում Հակոբյանն ասել է, որ նման բան չի եղել: