Հայ շախմատիստները Չիգորինի հուշամրցաշարում շարունակում են վստահ հանդես գալ![]() 30 հոկտեմբերի 2012 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ընթացող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում հոկտեմբերի 29-ին կայացել են երրորդ տուրի պարտիաները: Հայ շախմատիստները շարունակում են վստահ հանդես գալ: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Իվան Ռումի (Ռուսաստան) նկատմամբ, Ավետիք Գրիգորյանը պարտության է մատնել Էմրե Կանին, իսկ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը՝ Անտոն Շոմոևին (Ռուսաստան): Հաղթանակից հետո նրանք հավաքել են երեք միավոր և մի քանի շախմատիստների հետ կիսում են 1-16-րդ տեղերը: Չիգորինի հուշամրցաշարը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում «Պարկ» հյուրանոցում և ավարտվելու է նոյեմբերի 4-ին: Մինչ այդ կայանալու է կայծակնային մրցաշար, իսկ հետո մեկնարկելու է դաական շախմատի Ռուսաստանի գավաթը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |