Երկկողմանի ծնողազուրկ աղջիկը զրկված է բնակարան ստանալու իրավունքից (վիդեո)

Երկկողմանի ծնողազուրկ աղջիկը զրկված է բնակարան ստանալու իրավունքից

PanARMENIAN.Net - «Շիրակ կենտրոն» ՀԿ աշխատակիցները այցելել են Գյումրու հին թաղամասերից մեկի` «Ձորի թաղի» բնակիչ 17-ամյա Աննային:

Նա ընդամենը 7 տարեկան է եղել, երբ մահացել են ծնողները: Իրենց փոքրիկ տունը երկրաշարժի հետևանքով քանդվել է, և նրանք վաղուց բնակվում են արտերկիր գաղթած հարևանի փոքրիկ տանը: Այս ընտանիքը ևս հաշվառված չէ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում: Ասենք, եթե անգամ հերթագրված էլ լինեին, միևնույն է` նրանց աղետի գոտում իրականացվող բնակբաշխման այս փուլում բնակարան չէին տրամադրելու, քանի որ երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն, քաղաքային համայնքներում, այդ թվում Գյումրիում, սեփական տուն կորցրածներին չեն փոխհատուցում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---