30 հոկտեմբերի 2012 - 12:22 AMT
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև սկսվել է բողոքի ցույց

Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև սկսվել է բողոքի ցույց ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիներ Համլետ Ալեքսանյանի և Էդգար Մարտիրոսյանի:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Համլետ Ալեքսանյանի բարեկամուհին`Նորա Մելիքսեթյանը, ապրիլի 3-ի առավոտյան տղաները դուրս են եկել աշխատանքի և նրանց ձերբակալել են, քանի որ երկու ռուս հարբած աղջիկներ մեցադրել են նրանց բռնաբարության, այնուհետև կողոպուտի մեջ:

Տղաների հարազատների խոսքով, նրանց մինչ այժմ կալանքի տակ են պահում և ամիսը մեկ անգամ կանչում հարցաքննության:

Սակայն կոնկրետ ոչ մի մեղադրանք չի ներակայցվում:

Հարազատները նաև նշեցին, որ չի անցկացվում դատական փորձաքննություն: