Հայաստանի բռնցքամարտի հավաքականը պատրաստվում է Երևանում կայանալիք ԱԱ![]() 30 հոկտեմբերի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը սկսել է պատրաստվել հոկտեմբերի 10-ից Աբովյանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը, առաջին հավաքի հիմնական նպատակն է եղել ծանոթանալ բռնցքամարտիկների մարզավիճակին: «Հիմա երկրոդ էտապն է սկսվում: Մեկնում ենք Ծաղկաձոր և աշխատելու ենք տղաների ֆիզիկական պատրաստվածության վրա: Երկու շաբաթ հետո կրկին գալու ենք Աբովյանի մարզաբազա, որտեղ կլինի մարզումային վերջին փուլը: Այստեղ էլ մեր մարզչական շտաբը կորոշի, թե ովքեր են հանդես գալու աշխարհի առաջնությունում»,- նշեց Ոսկանյանը: Ըստ նրա, այժմ ամեն քաշում պատրաստվում են 2-3 տղաներ, իսկ մարզումային ծրագրի վերջում կընտրեն 10 ուժեղագույններին, որոնք էլ կներկայացնեն Հայաստանը: «Առավելություն, բայց նաև մեծ պատասխանատվություն է տալիս այն հանգամանքը, որ աշխարհի առաջնությունն անցնելու է մեր երկրում: Տղաների ելույթներին հետևելու են մեր երկրի բարձրաստիճան ղեկավարները, նրանց բոլոր հարազատները, մեր երկրպագուները, մի խոսքով, ողջ ազգն է նայելու մեզ: Դրա համար նախ պետք է լավ պատրաստվենք, ապա նաև լավ մասնակցենք առաջնությանը»,- հավելեց մարզիչը: Ոսկանյանը ավելացրեց նաև, որ տղաները հոգեբանորեն պատրաստ են և աշխատելու են, որ ամեն գույնի մեդալ էլ ունենան: Աշխարհի առաջնությունը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 8-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |