Սկսվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող քաղաքացիական հասարակության ծրագրի երկրորդ փուլը, որը կոչված է նպաստելու ղարաբաղյան կարգավորման խաղաղապահ ջանքերին: Ծրագրի նոր փուլը կտևի 3 տարի: Ծրագիրն անցնում է երեք հիմնական թեմաների շրջանակում՝ ԶԼՄ-ներ, պետական քաղաքականություն և հակամարտությունից տուժած բնակչության խմբեր:
Ծրագիրը հետապնդում է հետևյալ նպատակները՝ խաղաղապահ նախաձեռնությունների մասնակցության բազայի ընդլայնում, վստահության հաստատում հակամարտության կողմերի միջև մարդկանց շփումների ակտիվացման միջոցով, նոր գաղափարների ու արդիական վերլուծության քարոզում, որոնք տալիս են ապագայի պատկերը՝ խաղաղ հեռանկարով, քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավում քաղաքական գործիչների հետ երկխոսությանը ղարաբաղյան հակամարտության ազգային և միջազգային մակարդակում: