Կառավարությունն իր առջև խնդիր է դնում մակրոտնտեսական կայունություն ապահովել 2013 թվականին![]() 30 հոկտեմբերի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 30-ին ներկայացրել է խորհրդարանին Հայաստանի 2013թ. պետբյուջեի նախագիծը: «Առաջիկա տարվա գերակա խնդիրն է մակրոտնտեսական կայունության ապահովումը: Ելնելով դրանից՝ մենք այս պահի դրությամբ նախատեսում ենք ապահովել 6,2 տոկոս տնտեսական աճ՝ այս տարվա 7 տոկոսի փոխարեն»,-ասել է նա: Նման մոտեցումը վարչապետը պայմանավորել է նրանով, որ ըստ կանխատեսումների, համաշխարհային տնտեսությունը վտանգավոր վիճակում է գտնվում, իսկ ԱՄՀ-ն ու ՀԲ-ն նվազեցնում են տնտեսական աճի կանխատեսումները, այդ թվում զարգացող երկրների համար: «Դա նշանակում է, որ մենք պետք է բավականին զգուշավոր մակրոտնտեսական քաղաքականություն վարենք, հաշվի առնելով 2013 թվականի հնարավոր ռիսկերը»,-ասել է վարչապետը: Ըստ նրա, 2013թ. պետբյուջեն հիմնված է երեք սկզբունքի վրա՝ ապահովել տնտեսության մրցունակությունը, մարդկային կապիտալի զարգացումը և արդյունավետ ինստիտուտների զարգացումը: Վարչապետը հավելել է, որ դա թույլ կտա Հայաստանին պահպանել բարձր տնտեսական աճը, շարունակել դիվերսիֆիկացման քաղաքականությունը, բարելավել գործարար և ներդրումային մթնոլորտը, լուրջ փոփոխություններ կատարել սոցիալական քաղաքականության մեջ: Ըստ պետբյուջեի 2013թ. նախագծի, գնաճը նախատեսված է 4±1,5% մակարդակում, պակասուրդը կկազմի 124 մլրդ դրամ: Պետբյուջեի ընդհանուր եկամուտը նախատեսվում է 1 տրլն 59 մլրդ դրամի չափով, ծախսերը՝ 1 տրլն 183 մլրդ դրամի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |