Լևոն Մելիք-Շահնազարյան. Սաֆարովի ձեռքը կացինը դրել է Իլհամ Ալիևը![]() 30 հոկտեմբերի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ռամիլ Սաֆարովը հանձնարարություն է կատարել, և նրան Ադրբեջանում պարզապես վարձատրել են: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Ըստ քաղաքագետի` Սաֆարովի գործը այսօր սխալ է ներկայացվում և մեկնաբանվում: Նրա հանձնարարության ընթացքը տևել է 8.5 տարի, ինչից հետո էլ ստացել է իր աշխատավարձն ու կոչումը: «Սաֆարովի ձեռքը կացինը դրել է Իլհամ Ալիևը: Նրանք ուզեցին հայերին ասել, որ աշխարհի ցանկացած անկյունում հայը հանգիստ քնելու իրավունք չունի, քանի դեռ Արցախը չի տվել Ադրբեջանին»,-ասաց քաղաքագետը: Օգոստոսի 31-ին ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի: Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |