Վրաստանի ՆԳ նոր նախարարն անձամբ կվերահսկի 10-ամսական Բարբարա Ռաֆալյանցի սպանությունը

Վրաստանի ՆԳ նոր նախարարն անձամբ կվերահսկի 10-ամսական Բարբարա Ռաֆալյանցի սպանությունը

PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳ նոր նախարար Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ կվերահսկի 10-ամսական Բարբարա Ռաֆալյանցի սպանությունը, ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ երեխայի «մահվան պատճառները պարզելու համար կօգտագործվեն բոլոր հնարավոր ռեսուրսներն ու ջանքերը»:

Բարբարա Ռաֆալյանցն անհետացել է սեպտեմբերի 30-ին Կախեթի շրջանի Կոլագի գյուղում: Նույն օրը , մի քանի ժամ անց նրան հայտնաբերել են գինու մեծ կարասում անգիտակից վիճակում: Երեխային փրկել չի հաջողվել: Մահված պատճառ է դարձել հեղձումը:

Երեխայի ծնողները հայտարարել են, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է նրանց բարեկամուհու գործունեության հետ, որը «Վրացական երազանքի» ակտիվիստ է, որի տանն էլ տեղի է ունեցել ողբերգությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---