Երևանում Տարոն Մարգարյանի աջակցությամբ կբացվի Անուշ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը![]() 30 հոկտեմբերի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին` ժամը 18:00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի Անուշ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց արվեստագետը, դա իր առաջին անհատական ցուցահանդեսն է, որը կրում է «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագիրը: «Ցուցահանդեսի անցկացման նպատակով դիմեցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի աջակցությամբ էլ կազմակերպվել է ցուցահանդեսը: Ներկայացված կլինեն շուրջ 55 աշխատանքներ` գրաֆիկա, գեղանկար, կերամիկա, վիտրաժ, բատիկ և այլ խառը տեխնիկայով ստեղծագործություններ»,- նշեց նա: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 16-ը: Անուշ Հովհաննիսյանը սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզային բաժնում, նկարիչ-ձևավորող է: Ստեղծագործում է տարբեր ոճերում, նկարներում ավելի շատ գերակշռում են դեկորատիվ ֆորմաները և մանրանկարչությունը, բազմաթիվ անգամներ ներկայացել է իր հագուստների ցուցադրությամբ: Անուշ Հովհաննիսյանի նկարները գտնվում են աշխարհի տարբեր երկրների հավաքորդների անհատական հավաքածուներում` Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան, Հայաստան, Հունգարիա, Իսպանիա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |