30 հոկտեմբերի 2012 - 14:59 AMT
«Սենդի». Նյու Ջերսիի իշխանությունները շտապ տարհանում են երեք քաղաքների բնակիչներին

Նյու Ջերսիի իշխանությունները շտապ տարհանում են երեք քաղաքների բնակիչներին, ամբարտակի վնասման պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Ջրի մակարդակը Մունաչի, Լիթլ Ֆերի և Կառլսթադ քաղաքներում հասնում է 1,5 մետրի:

Ըստ տեղի վարչակազմի ղեկավար Ջին Բարաթի, տարհանումն արդեն իրականացվում է, զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան: