Սքինհեդներին, որոնց խղճին նաև հայի սպանություն կա, դատապարտել են 8-19 տարվա ազատազրկման![]() 30 հոկտեմբերի 2012 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղխորհուրդը դատապարտել է վեց սքինհեդների 8-19 տարվա ազատազրկման ազգային ատելության հողի վրա հարձակումների ու սպանությունների համար: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 23-ին ատենակալները մեղավոր ճանաչեցին 6 ամբաստանյալներին: Մեկը արդարացվել է, քանի որ նրա մեղքն ապացուցված չի համարվել: Պարագլուխը՝ Եմելյան Նիկոլաևը ստացել է ամենամեծ պատիժը՝ 19 տարի խիստ ռեժիմի գաղութում: Ըստ քննության նյութերի, 2009թ. հոկտեմբերին Նիկոլաևը, Սուդակովը, Բելյակովն ու Կիչուտկինը, զինվելով դանակներով հանդիպել են «Բելյաևո» մետրոյի կայարանի մոտ անցորդների վրա հարձակվելու նպատակով: Վվեդենսկու փողոցում նրանք հարձակվել են Հայաստանի քաղաքացու վրա, դանակի հարվածներ հասցրել՝ առնվազն 11 հարված, այդ թվում կենսական նշանակության օրգաններին: Տուժածը մահացել է արյունահոսությունից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |