«Համազգային» թատրոնի նախագիծը պատրաստ է![]() 30 հոկտեմբերի 2012 - 15:51 AMT PanARMENIAN.Net - «Համազգային» թատրոնի նախագիծն ընտրված է: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Նրա խոսքով Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի նիստում քննարկվել են նախապես հայտարարած մրցույթի արդյունքում ներկայացված նախագծերը, և ընտրվել են լավագույն երեքը: Մկրտչյանը նշեց, որ մեկ նախագիծ հատկապես դուր է եկել մասնագիտական հանձնաժողովին, որովհետև հանրային տարածքը չի ծառայի այլ նպատակի, և բոլոր հաշվարկներն արված են, որպեսզի չխանգարեն թունելի աշխատանքին, չվնասեն կանաչապատ տարածքին կամ ճանապարհին: Նա նշեց, որ նախագիծը, հավանաբար, կհաստատվի շաբաթվա վերջում կամ մյուս շաբաթվա ընթացքում: Թատրոնի շենքը կառուցվելու է Սարյան փողոցի Գլխավոր փոստին հարող տարածքում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |