Վիրահայ երիտասարդները համաժողովի ժամանակ անդրադարձել են աղանդների հարցին30 հոկտեմբերի 2012 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-27-ին տեղի է ունեցել վիրահայ երիտասարդների համաժողով: Այս մասին PanARMENIAN.Net –ին հայտնում են Վիրահայոց մամլո դիվանից: ՀՀ Սփյուռքի, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունների աջակցությամբ կայացած երկօրյա համաժողովի նպատակը վիրահայ երիտասարդությանը հասարակական և եկեղեցական կյանքում ներգրավելն էր, նրանց հիմնախնդիրների վերհանումը և դրանց լուծման ուղիների որոնումը: Համաժողովի աշխատանքին ընդգրկվել էին ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Վրաստանի տարբեր տարածաշրջանների հայկական երիտասարդական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներ: Ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, Վիրահայոց Թեմի հոգևոր հայրերը: Համաժողովի ընթացքում կարևոր տեղ է հատկացվել տարածված տարբեր աղանդներից զերծ մնալու, Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբվելու հարցի քննարկմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |