Սկանդինավյան երկրներն առաջատար են աշխարհի ամենաբարգավաճող երկրների վարկանիշում![]() 30 հոկտեմբերի 2012 - 21:39 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիան զբաղեցրել է առաջին տեղը Legatum Institute ինստիտուտի բարգավաճող երկրների ամենամյա վարկանիշում: Երկրների գնահատման հիմնական չափանիշները նույնն են՝ նյութական հարստություն և անձնական բարեկեցություն: Երկրորդ բարեկեցիկ երկիրը Դանիան է, երրորդը՝ Շվեդիան: Առաջին տասնյակի մեջ մտել են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան և Իռլանդիան: ԱՄՆ-ը 12-րդ տեղում է, Չինաստանը՝ 55: Ինչ վերաբերվում է ԵՄ երկրներին, ապա դրանք նահանջել են վարկանիշում: Դրա պատճառը եվրագոտու պարտքային ճգնաժամն է և տնտեսական անկումը: Legatum Institute-ի «բարեկեցության ինդեքսում» այս կամ այն երկրում կյանքը գնահատվում է 8 հիմնական չափանիշներով՝ տնտեսություն, կրթություն, ձեռնարկատիրության համար հնարավորություններ, պետական կառավարում, առողջություն, անձնական ազատություններ, անվտանգություն և անձնական կապիտալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |