«Ազգ». Ի՞նչ են ուզում Վազգեն Սարգսյանի ընտանիքից

«Ազգ». Ի՞նչ են ուզում Վազգեն Սարգսյանի ընտանիքից

PanARMENIAN.Net - «Ազգ» օրաթերթը գրում է. «Մի խումբ ԲՀԿ-ամերձ անձանց «պոդաչկայով» որոշ կայքեր ու հեղինակներ այս օրերին բառի բուն իմաստով հարձակվել են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի ու նրա եղբոր վրա՝ օգտագործելով բացարձակ անհեթեթ մեղադրանքներ և անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ: Արամ Զ. Սարգսյանի ու նրա մերձավորների վրա իրականացվող քարոզչական ու քաղաքական-հոգեբանական հարձակումն արդեն անցնում է պարկեշտության սահմանները:

Բացի այն, որ ԲՀԿ-ին խիստ համակրող առանձին ցանցային քարոզչամիջոցներ զբաղված են Արամ Զ. Սարգսյանին վարկաբեկելու գործով, հենց այս օրերին մարդու իրավունքների ԲՀԿ-ական պաշտպանները փութաջանորեն ծանոթանում են Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչ, մարդասպան Նաիրի Հունանյանի բանտախցի պայմաններին: Նայում են, թե արդյոք այդ անիծյալ ահաբեկչի պահման պայմանները համապատասխանո՞ւմ են պահանջվող ստանդարտներին, լա՞վ են նրան նայում, թե՞ ոչ: Մարդու իրավունքները՝ Նաիրի Հունանյանի պրոյեկցիայով, գուցե վեհ է հնչում ոմանց համար, բայց ինչո՞ւ հենց այս օրերին:

Եվ իսկապես, ինչպիսի սրտացավ վերաբերմունք Նաիրի Հունանյանի նկատմամբ, հենց այն օրերին, երբ հասարակությունը, զոհվածների հարազատները, ընկերները ու շատ մարդիկ հարգանքի տուրք էին մատուցում Հոկտեմբերի 27-ի զոհերի՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և մյուս գործիչների հիշատակին:

Մի՞թե կարելի է պատահական համարել այն, որ Արամ Զ. Սարգսյանի դեմ քարոզչական վայնասունը ու ահաբեկիչ Նաիրի Հունանյանին սրտացավ այց կատարելը ժամանակային նման համընկնում ունեցան: Դժվար թե դա պատահականություն լինի, այլ հարց է, թե այդպիսով ԲՀԿ-ն կամ ավելի ճիշտ՝ ֆրակցիա կազմած խումբը է՛լ ի՞նչ մեսիջներ է ցանկանում հղել այս ու այն կողմ»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---