Գիդո Վեստերվելլե. Գերմանիան աջակցում է Սիրիայում հարցում Թուրքիայի դիրքորոշմանը

Գիդո Վեստերվելլե. Գերմանիան աջակցում է Սիրիայում հարցում Թուրքիայի դիրքորոշմանը

PanARMENIAN.Net - Գերմանիան, լինելով Թուրքիայի դաշնակիցը, աջակցում է Անկարայի դիրքորոշմանը Սիրիայում հակամարտության հարցում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն, հաղորդում է Associated Press-ը: «Թուրքիան մեր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում և կարող է համոզված լինել, որ մենք կսատարենք նրա դիրքորոշմանը և նրա գործողություններին»,- ասել է Վեստերվելլեն Բեռլինում թուրքական դեսպանատան նոր շենքի բացման արարողության ժամանակ:

Դրա հետ կապված նա հավելել է, որ Գերմանիայում բնակվում են թուրքական արմատներ ունեցող 3 մլն քաղաքացիներ, և նրանք գերմանական հասարակության անբաժան մասն են:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---