«Ժողովուրդ». Խնդրելու են Սերժ Սարգյանին չեղյալ համարել ԱԳՆ շենքի վաճառքի գործարքը![]() 31 հոկտեմբերի 2012 - 10:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հանրային խորհուրդը երեկ քննարկում էր կազմակերպել ԱԳՆ շենքի վաճառքի արդեն իսկ կայացած գործարքի շուրջ, որին մասնակցում էին որոշ ճարտարապետներ և նախկին քաղաքական գործիչներ: «Ժողովուրդ»-ը գրում է, որ քննարկման մասնակիցները հանդես են եկել մեկը մյուսից բոցաշունչ ելույթներով, վերջում էլ որոշում ընդունել դիմել Սերժ Սարգսյանին՝ չեղյալ համարել ԱԳՆ շենքի վաճառքի գործարքն ու պատասխանատվության ենթարկել այն իրականացնողներին: «Հետևելով ծերակույտ հիշեցնող Հանրային խորհրդի գործունեությանը` հարց է առաջանում, իսկ ո՞ւմ են պետք ձեր ուշացած հաթաթաներն ու որոշումները, ինչո՞ւ էիք լռում, երբ այդ հարցն ամիսներ շարունակ արծարծվում էր: Թեպետ մյուս կողմից հասկանալի է՝ Վազգեն Մանուկյանի գլխավորած այդ կառույցը չէր կարող գործարքի սկզբում (երբ մամուլը գրում էր) աղմուկ բարձրացնել, այն ժամանակ ռիսկը մեծ էր: Հիմա «վտանգն» անցել է, տարածքն օտարված է, միայն «ծիտիկ» դնելու համար բարձրացված աղմուկն էլ դժվար թե բարկացնի իշխող ռեժիմին, որը մեծ ախորժակով պատրաստ է վաճառել էլի շատ գերատեսչական շենքեր, միայն թե լավ գին տվող լինի»,-գրում է թերթը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |