31 հոկտեմբերի 2012 - 10:13 AMT
«Հրապարակ». ՀՅԴ-ն սեփական թեկնածու չունի

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` ՀՅԴ-ն սովորաբար հինգշաբթի օրերին ԳՄ նիստեր է անում: Սակայն ՀՅԴ ԳՄ նիստը, ինչպես եւ ՀՀԿ ԳՄ-ինը, անցած շաբաթ տեղի է ունեցել ուրբաթ օրը:

ՀՅԴ-ն որոշել է երկու խնդիր. ա) ստեղծված քաղաքական-հասարակական պայմաններում նախագահական ընտրություններին չի մասնակցելու սեփական թեկնածուով. հիշեցնենք, որ մինչ այդ հիմնականում քննարկվում էր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը: բ) Սակայն չի բոյկոտելու ընտրությունները. եթե «նորմալ», իրենց գաղափարական գծին համապատասխան թեկնածու եղավ, կպաշտպանեն, եթե ոչ՝ առանց բոյկոտի մասին բարձրագոչ հայտարարությունների չեն մասնակցի»: