Յուրի Կրասնոժան. «Կուբան»-«Կրասնոդար» խաղի արդյունքն օրինաչափ է

Յուրի Կրասնոժան. «Կուբան»-«Կրասնոդար» խաղի արդյունքն օրինաչափ է

PanARMENIAN.Net - «Կուբանի» գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչում «Կրասնոդարի» նկատմամբ հաղթանակից հետո խոստովանել է, որ խաղը երկուստեք սուր է եղել, և երկու թիմերն են խաղացել են հարձակման գծում: «Հնարավոր, որ մենք հաշիվն ավելացնելու ավելի շատ շանսեր ունեինք, միևնույն ժամանակ, մեր տուգանայինում էլ լարված պահեր են ստեղծվել: Իմ կարծիքով, արդյունքն օրինաչափ է»,- Կրասնոժանի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նշել է, որ մինչև իրենց դարպասի գրավումը լավ խաղ են ցուցադրել և չեն իրագործել 2-3 հարյուրտոկոսանոց պահեր: «Հետո, սովորականի նման մենք հիմար սխալներ թույլ տվեցինք: Ընդհանուր առմամբ խաղից կարելի է դատել, որ ոչ ոքի էր, մենք «Կուբանից» վատը չէինք: Եվ, իհարկե, մրցավարը: Բոլորը տեսան, որ «Կուբանի» տուգանայինում ձեռքով խաղ էր, բայց մրցավարն ասաց, որ կանոնների խախտում չի եղել: Մաքսիմ Լայուշկինն արդեն երկրորդ անգամ «սպանեց» մեզ: Մինչ այդ նա «աչքի է ընկել» «Կրիլյա Սովետովի» հետ մեր խաղում»,- ասել է Մուսլինը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---