Ռոման Բերեզովսկի. «Դինամոն» բավականին լավ է ընթանում, մենք սկսկել ենք իրականացնել մտահղացումները

Ռոման Բերեզովսկի. «Դինամոն» բավականին լավ է ընթանում, մենք սկսկել ենք իրականացնել մտահղացումները

PanARMENIAN.Net - «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր ակնկալիքներն է հայտնել «Խիմկիի» հետ առաջիկա խաղից առաջ:

Հոկտեմբերի 31-ին «Խիմկի Արենայում» թիմերը կխաղան Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչում: 38-ամյա դարպասապահը նախկինում խաղացել է մերձմոսկովյան ակումբի կազմում:

«Դինամոն» բավականին լավ է ընթանում, մենք սկսկել ենք իրականացնել մտահղացումները: Մթնոլորտը կոլեկտիվում «Խիմկի» ակումբի հետ խաղից առաջ շատ դրական է: Ճիշտ է, դեռ հայտնի չէ, թե ով կխաղա»,-Բերեզովսկու խոսքն է մեջբերում rsport.ru.-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---