31 հոկտեմբերի 2012 - 12:16 AMT
Ամենամյա մարաթոնը Նյու Յորքում կկայանա անկախ փոթորկի հետևանքներից

Ամենամյա մարաթոնը Նյու Յորքում չեղյալ չի հայտարարվի «Սենդի» փոթորկի հետևանքների պատճառով: Մարաթոնի գլխավոր խնդիրը փոթորկի պատճառով տեղաշարժվելու հարցն է՝ ինչպես հասնել մեկնարկի վայրին, քանի որ օդանավակայնները փակ են, հասարակական տրանսպորտը չի աշխատում, իսկ փողոցների մեծ մասը հեղեղված է: Մինչ փոթորիկը կազմակերպիչներն ակնկալում էին 5000 մասնակից, սակայն այժմ չեն կարող կանխատեսել, թե քանի վազորդ կմասնացի մարաթոնին, որը կայանալու է գալիք կիրակի օրը, հայտնում է rsport.ru.-ն:

Մարաթոնի երկարությունը 42 կմ է, այն տեղի կունենա նոյեմբերի 4-ին և կանցնի քաղաքի 5 թաղամասերով՝ շրջանցելով Նյու Յորքի առավել տուժած շրջանները: