Հանդիպում մարգարտյա զարդերի վարպետի հետ` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Հանդիպում մարգարտյա զարդերի վարպետի հետ` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին` ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա փակ հանդիպում հոլանդացի արվեստագետ Ֆլոր Կլինկերսի հետ: Վերջինս աշխարհում հայտնի է իր յուրօրինակ մարգարտյա զարդերի շնորհիվ:

Ինչպես տեղեկացնում է ԳԱԿ հանրային կապերի բաժինը, փակ հանդիպման մուտքը միայն կանանց և աղջիկների համար է:

Արվեստագետը կներկայացնի իր աշխատանքները, գործունեությունը և մարգարտյա զարդերի ստեղծման պատմությունը:

Հանդիպմանը կհաջորդի հյուրասիրություն Աստղերի հարթակում` ի պատիվ արվեստագետի:

Ֆլոր Կլինկերսի մարգարտյա զարդերը հնարավոր կլինի ձեռք բերել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Թանգարանի խանութում, որն այսուհետ կդառնա արվեստագետի մարգարտյա զարդերի միակ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---