Գյուղատնտեսության փոխնախարար. Սիբիրյան խոցի տարածման հետ կապված անհանգստանալու առիթ չկա

Գյուղատնտեսության փոխնախարար. Սիբիրյան  խոցի տարածման հետ կապված անհանգստանալու առիթ չկա

PanARMENIAN.Net - Սիբիրյան խոցի տարածման հետ կապված անհանգստանալու առիթ չկա: Իրավիճակը վերահսկելի է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը: Նա հիշեցրեց, որ սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղում բացահայտվել էր սիբիրյան խոցի դեպք: Սակայն, ինչպես նշեց փոխնախարարը, այս պահին բոլոր կենդանիները պատվաստվել են երկրորդ անգամ և իրավիճակը գտնվում է Գյուղնախարարաության և Առողջապահության նախարարության վերահսկողության տակ: Նա հիշեցրեց, որ Գյուխնախարարությունը ամեն տարի պատվաստում է կենդանիներին 12 հիվանդության դեմ, և այս տարի մայիսին կենդանիները պատվաստվել էին: Խոսելով Գեղարքունիքի դեպքի մասին՝ փոխնախարարը նշեց, որ սիբիրյան խոցի հայտաբերումից հետո, 10 օր Ծովակում և հարակից 6 գյուղերում հայտարվել էր կարանտին. «Այժմ չկան հիվանդ կենդանիներ, անասնաբույժները ամեն օր շրջայցեր են կատարում», -ասաց նա:

Փոխնախարարը նաև հավելեց, որ հայտնաբերված դեպքի փաստով տարվում է քննություն, սակայն մարդկային գործոնը բացառեց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---