Արարատի մարզում ավտովթար է տեղի ունեցել.կան տուժածներ

Արարատի մարզում ավտովթար է տեղի ունեցել.կան տուժածներ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ այսօր ժամը 07.44-ին Արարատի մարզի Արարատ-Զոդ բանավան ավտոճանա¬պարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնի¬շի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` երկու տուժած տեղափոխվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Ժամը 08.17-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և տեղափոխել է Արարատ քաղաքի բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---