Վլադիմիր Ճաղարյան. Պեղումների արդյունքում հուշարձանները զգալի վնաս են կրում

Վլադիմիր Ճաղարյան. Պեղումների արդյունքում հուշարձանները զգալի վնաս են կրում

PanARMENIAN.Net - Հայաստանում պեղումների արդյունքում հայտնաբերված հուշարձանների կոնսերվացման պետական ծրագիր չկա: Այս մասին լրագրողներին ասաց «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոցի տնօրեն Վլադիմիր Ճաղարյանը:

Նրա խոսքով, այս խնդիրը ամենացավոտներից է, քանի որ դրա համար գումարներ չեն տրամադրվում: «Շենգավիթը» պեղվում է 1936 թվականից և զգալի կորուստներ է կրել: 60- ական թվականներին հնավայրի մի հատվածը բետոնապատվել է, որը մասնակի լուծել է այդ խնդիրը:

Այսօր, ըստ Ճաղարյանի, պեղված շինությունները փակվում են հողով և պոլիէթիլենով, որի արդյունքում էլ կարող է առաջանալ փտում:

Ճաղարյանը նշեց, որ այդ խնդիրը միայն «Շենգավիթին» չի վերաբերվում, նույն պատկերն է արձանագրված Արտաշատում, Լճաշենում և մնացած այլ վայրերում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---