Արտերկրից Հայաստան եկող ուսանողների թիվը նվազել է 22 տոկոսով

Արտերկրից Հայաստան եկող ուսանողների թիվը նվազել է  22 տոկոսով

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմաբ «Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը իրականացրել է համալիր հետազոտություն, որի արդյունքները ներկայացվել են «Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» զեկույցում: «Ուզում եմ շեշետել, որ զեկույցը կազմել են անկախ փորձագետներ: Այս զեկույցը մերկացնում է այն խնդիրները, որոնց մենք տեղյակ էինք , բացի այդ, նոր հարցադրումներ է նեկայացնում»,-ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով՝ զեկույցը լուրջ հիմք է դառնալու կրթական համակարգի թույլ կետերի համար հավելյալ շեշտադրումներ համար: Զեկույցում նշված խնդիրներից են ուսանողների շարժունությունը (ըստ ԱՎԾ տվյալների՝ արտերկրից Հայաստան եկող ուսանողների թիվը նվազել է 22 տոկոսով , իսկ հայ ուսանողների թիվը արտասահմանյան բուհերում աճել է 40 տոկոսով): Հետազոտության ղեկավար, որակի ապահովման կենտրոնի փորձագետ Արմեն Բուդաղյանը նշեց, որ բուհերի 94 տոկոսը իր կողմից որակի ապահովումը գնահատել է բավարար: Զեկույցում նշված է նաև լսարանային ժամերի գերբեռնվածաության, անհատական ուսումնական ծրագրերի բացակայության, մագիստրոսական ծրագրերի թերությունների մասին:

Հիշեցնենք, որ առաջիկա երեք տարիների համար Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը և բարեփոխումների հիմանկան համակարգողն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---