Ահարոն Ադիբեկյան. Հայաստանում հարսնացուները «ծերացել են» և չեն հասցնում շատ երեխա ունենալ

Ահարոն Ադիբեկյան. Հայաստանում հարսնացուները «ծերացել են» և չեն հասցնում շատ երեխա ունենալ

PanARMENIAN.Net - Հայկական գենոֆոնդը վտանգված է: Այսօր մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Հայ ընտանիքները քիչ երեխաներ են ունենում, այժմ մեկ-երկու երեխայից ավել ունեցող ընտանիքներ հազվադեպ են հանդիպում: Բնակչության ծնելիության նվազմանն արհեստականորեն նպաստում է նաև արտագաղթը: Այդ են վկայում նաև ՄԱԿ-ի տվյալները, ըստ որոնց՜ Հայաստանի ծնելիության ցուցանիշները նվազել են նախորդ տարիների համեմատ»,- նշեց նա՜ հավելելով, որ ազգաբնակչության ավելացման համար մեկ կնոջը պետք է երկուսից ավելի երեխա բաժին ընկնի:

Ծնելիության նվազման գործոնների թվում սոցիոլոգն անդրադարձավ նաև ամուսնության տարիքի մեծացմանը: «Հայաստանում հարսնացուները «ծերացել են». եթե նախկինում 21-22 տարեկանում էին ամուսնանում, այժմ այդ տարիքը 23-24-ն է, և դա ուղղակիորեն անդրադառնում է առաջնեկին ունենալու տարիքի վրա: Իսկ եթե ուշ են ունենում առաջնեկին, հետևաբար շատ երեխաներ ունենալու համար ժամանակն է կրճատվում: Ընդ որում` շատ երեխաների դեպքում ապահարզանի հավանականությունը նվազում է. առաջնեկին ունենալուց հետո ապահարզանի հավանականությունը 90% է, երկրորդից հետո նվազում է մինչև 10%, իսկ երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներում ամուսինները գրեթե չեն բաժանվում»,- նշեց նա :

Ադիբեկյանը օրինակ բերեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի վարած քաղաքականությունը՜ նշելով, որ վերջին 5 տարվա ընթացքում Արցախի բնակչությունն ավելացել է 5000 հոգով: Նրա խոսքով՜ ընտանիքում առաջնեկի, երկրորդ, երրորդ երեխաների ծնունդն ամեն կերպ խրախուսվում է, կա ներգաղթի ծրագիր:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---