Արմեն Աշոտյան. Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի անհրաժեշտություն կա

Արմեն Աշոտյան. Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի  անհրաժեշտություն կա

PanARMENIAN.Net - Այսօր Կրթության և գիտության նախարարությունում ներկայացվեց Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» զեկույց, որը Կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմաբ իրականացրել է «Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Զեկույցի ներկայացման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոսեց Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի անհրաժեշտության մասին .«Աշխատանքներն արդեն սկսվել են, փորձագիտական առաջին խումբն արդեն ժամանալ է Երևան: Մենք փորձելու ենք առաջանցիկ օրենք ստեղծել, որին կձգտենք հարմարվել: Նախատեսում ենք , որ ամենաուշը 2013 թվականին այն արդեն ընդունված կլինի»,-ասաց նախարարը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---