Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցուն նվիրված գիրք է լույս տեսել

Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցուն նվիրված գիրք է լույս տեսել

PanARMENIAN.Net - Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցուն նվիրված գիրք է լույս տեսել: Այսօր Երևանում գիրքը ներկայացրեց Հայկական Ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը, ում նախաձեռնությամբ էլ հրատարակվել է գիրքը: «Սբ.Նշան եկեղեցուն նվիրված գիրքն առաջինն է «Հայ ճարտարապետության վավերագրեր» շարքից, որում տեղ կգտնեն Վրաստանում գտնվող ևս վեց հայկական եկեղեցիներ, որոնք հավակնում է յուրացնել Վրաց Ուղղափառ եկեղեցին»,- նշեց նա:

Գիրքը նվիրված է եկեղեցու պատմությանը` հիմնադրման օրվանից մինչ օրս: «Գրքում պարզաբանվում է այն վիճահարույց հարցը, թե եկեղեցին վրացական է: Վրացիները պնդում են, թե այն կառուցվել է վրացական եկեղեցու հիմքերի վրա, բայց ոչ մի հիմնավոր փաստարկ չեն ներկայացնում այդ տեսակետը ապացուցելու համար»,- ասաց նա` հավելելով, որ գրքում տեղ են գտել բոլորովին վերջերս կատարված ուսումնասիրությունները` ներկայացնելով նաև գարնանը տեղի ունեցած հրդեհի արդյունքում եկեղեցու կրած կորուստները:

«Հայ ճարտարապետության վավերագրեր» շարքի հաջորդ գրքերը նվիրված կլինեն Թբիլիսիի Մուղնի թաղամասի սբ.Գևորգ, Նորաշեն թաղամասի սբ.Աստվածածին, Բեթղեհեմ թաղամասի սբ.Աստվածածին, Երևանցոց սբ.Մինաս, Շամխորեցոց սբ.Աստվածածին, ինչպես նաև Ախալցխայի Երևման սբ.Խաչ եկեղեցիներին:

Գրքերը տարածվելու են ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---