Սարգսյանն ու Ահմադինեժադը խոսել են հեռախոսով. Հայաստանի ու Իրանի միջև հաստատվել են ամուր բարեկամական հարաբերություններ

Սարգսյանն ու Ահմադինեժադը խոսել են հեռախոսով. Հայաստանի ու Իրանի միջև հաստատվել են ամուր բարեկամական հարաբերություններ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դրական գնահատելով օրերս Հայաստանում տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը, նշեց, որ նման հանդիպումները խթանում են երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն, իր հերթին նշել է, որ համատեղ նիստի անցկացումը վկայում է, որ երկու երկրների միջև հաստատվել են ամուր բարեկամական հարաբերություններ, և որ Երևանն ու Թեհրանը վճռական են երկկողմ համագործակցության մակարդակը բարձրացնելու հարցում:

 Ուշագրավ
---