Այս պահին ընթանում է «Հարսնաքարի» գործով հերթական նիստը. Առայժմ դատարանը զբաղված է տեխնիկական խնդիրներ հարթելով

Այս պահին ընթանում է «Հարսնաքարի» գործով հերթական նիստը. Առայժմ դատարանը զբաղված է  տեխնիկական խնդիրներ  հարթելով

PanARMENIAN.Net - Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը: Նիստը սկսվեց տուժող կողմի ներկայացուցչի հայտարարությամբ: Տուժող կողմը պնդեց, որ նախորդ նիստից հետո մեղադրյալների հարազատների կողմից անհարգալից վերաբերումքի է արժանացել:Մեղադրյալների հարազատները հերքեցին տեղի ունեցածը և նիստը շարունակվեց: Դատարանը թույլ տվեց տուժող Արտակ Բայադյանին ցուցմունք տալ՝ նստած լիենլով իր ներկայացուցչի կողքին, ամբաստանյալների պաշտպանները պահանջեցին, որ մեղադրյալներն էլ իրենց կողքին նստեն: Առաջացած տեխնիկական հարցերը հարթելու համար նիստը ընդհատվեց:

Միջադեպ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---