Հայաստանում հնագիտական իրերի պահոցների լուրջ խնդիր կա

Հայաստանում հնագիտական իրերի պահոցների լուրջ խնդիր կա

PanARMENIAN.Net - Այսօր «Էրեբունի» արգելոց-թանգարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեց Հայաստանում հնագիտության ընդհանուր վիճակը, ներկայացվեցին տարբեր ծրագրեր ու խնդիրներ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հնագետներ և ոլորտի այլ մասնագետներ:

Խորհրդակցություննից հետո ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ամբողջական վերլուծությունը շատ կարևոր է, որպեսզի հստակ շոշափվեն այն խնդիրները, որոնք գոյություն ունեն: Նախագահը հանձնարարեց քննարկել ոլորտում առկա իրավիճակը և գտնել խնդիրները: Դրանց մեջ մտնում են գիտական ենթակառուցվածքների, պահուստների, լաբարատորիաների, կադրերի վերապատրաստման հարցերը:

Բարձացվեց նաև ոլորտում բակալավրի որակավորման հարցը:Նշենք, որ շատ մասնագիտությունների գծով չկան համապատասխան ֆակուլտետներ և, հետևաբար, բակալավրի որակավորում: Համապատասխան կրթություն կարելի է ստանալ միայն մագիստրատուրայում:

Այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել է նաև պահոցների հարցը, քանի որ հնագիտական պեղումների արդյունքում տարեցտարի շատանում են հնագիտական նմուշները, իսկ պահոցների քանակը բավարար չէ:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---