«Ես էլ» ֆիլմը Սիրակուզի միջազգային կինոփառատոնում 3 մրցանակ է շահել

«Ես էլ» ֆիլմը Սիրակուզի միջազգային կինոփառատոնում 3 մրցանակ է շահել

PanARMENIAN.Net - Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» ֆիլմը Նյու Յորքում անցկացվող Սիրակուզի միջազգային կինոփառատոնում արժանացել է 3 մրցանակի: Փառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, իսկ «Լավագույն հնչյունաշար» և «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում` ժյուրիի հատուկ հիշատակման:

«Ես էլ» կինոժապավենը Լիլիթ Մովսիսյանի և «ՏԱՈ փրոդաքշն»-ի առաջին համատեղ ֆիլմն է` նկարահանված 2012-ին: Ֆիլմի պատումի առանցքում ուժեղ և միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է, որ զարգանում է հոգեբուժարանում: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը և Նազենի Հովհաննիսյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:

«Ես էլ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ այն ընդգրկված էր «Կորիզ» միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---