Գրիգորի Սաղայան. Հայաստանում շատերը չեն տիրապետում համակարգչային անվտանգության գիտելիքներին

Գրիգորի Սաղայան. Հայաստանում  շատերը չեն տիրապետում համակարգչային անվտանգության գիտելիքներին

PanARMENIAN.Net - Կասպերսկու լաբորատորիան Հայաստանը ներառել է վիրուսների խոցելիությամբ երկրների վտանգավոր եռյակում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղայանը: «Կասպերսկու լաբորատորիան այդպես էլ չբացատրեց, թե ինչ չափանիշներով է կատարվել դասակարգումը: Ամեն դեպքում, անվտանգության խնդիր կա: Համակարգչային անվտանգության գիտելիքներին Հայաստանում շատերը չեն տիրապետում»,-ասաց նա և հավելեց, որ առաջինը չլիցենզավորված օպերացիոն համակարգերի խնդիրն է»: Անդրադառնալով վիրուսային համակարգերին, Գրիգորի Սաղյանը նշեց, որ եթե նախկինում դրանք միայն վնասում էին համակարգիչը, ապա այսօրվա վիրուսները անձնական տեղեկություններ են հավաքում: ABS դոմեյնի համակարգչային ադմինիստրատոր Արման Խաչատրյանն ասաց, որ ամենավտանգավորն այսօր DDoS գրոհներն են.«Երբ պաշտպանված կայքին ոչ մի կերպ վնասել չի հաջողվում, մեծ թվով վարակված համակարգիչներ միանգամից հարցում են ուղարկում այդ կայքին, արդյունքում այն շարքից դուրս է գալիս:DDoS գրոհների համար վարակաված համակարգիչների տերերը չեն նկատում իրենց համակարգչի վնասված լինելը»: Մասնագետների խոսքով՝ Հայաստանում հատկապես խոցելի են լրատվական կայքերը, որովհետև վնասելու նպատակ ունեցողների ուշադրությունը հենց դրաց վրա է կենտրոնացած:

Ըստ մասնագետների՝ եթե դատենք IP հասցեներով, ամենաշատ հարձակումները Չինաստանից են, բայց բովանդակությունից պարզ է դառնում, որ հեղինակը ադրբեջանցիներն են:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---