Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն պատմել է, որ Սոչիի 2014թ. Օլիմպիադայից հետո կստեղծվեն սպորտային նախապատրաստման դաշնային և տարածաշրջանային կենտրոններ:
«Կարևորն այն է, որ Սոչիի խաղերը հետօլիմպիական ժառանգություն թողնեն: Օլիմպիադայի մայրաքաղաքը պետք է դառնա համաշխարհային մակարդակի հանգստավայր և լեռնադահուկային կենտրոն»,-ասել է Մուտկոն, հայտնում է sport-express.ru.-ն: Նա ասել է, որ Սոչին ստացավ ԱԱ-2018 խաղերը, քանի որ ենթակառուցվածք ունի: «Քաղաքն ամեն ինչ ունի, ուստի և 2017թ. ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթը ևս կանցնի Սոչիում»,-ասել է նա: