Նիդերլանդներում կհայտնվեն աշխարհում առաջին «խելացի ճանապարհները»

Նիդերլանդներում կհայտնվեն աշխարհում առաջին «խելացի ճանապարհները»

PanARMENIAN.Net - 2013-ի կեսերին Նիդերլանդներում կհայտնվեն աշխարհում առաջին «խելոք ճանապարհները»: Ինչպես գրում է Wired ամսագիրը, ճանապարհը կունենա ինտերակտիվ լուսավորություն և եղանակային պայմանների մասին ինդիկացիա:

Smart Highway նախագիծը մշակել է դիզայներ Դաան Ռոոզեգաարդեն Heijmans ընկերության աջակցությամբ: Մշակման հիմքում ընկած է լյումինեսցենտային փոշին, որով նշվելու է ճանապարհային գծանշումը:

Նման փոշին ընդունակ է մթության մեջ լուսավորել մինչև 10 ժամ: Բացասական ջերմաստիճանի դեպքում ճանապարհին կհայտնվեն հատուկ ներկով նկարված ձյան փաթիլներ, որոնք կնախազգուշացնեն հնարավոր մերկասառույցի մասին:

Հետագայում «խելոք ճանապարհները» կունենան հատուկ շերտեր, որոնք կարող են լիցքավորել էլեկտրոմոբիլների մարտկոցները, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---