Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլուն ընտրություններում հաղթելու և վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հայտնում է Իվանիշվիլու մամլո ծառայությունը:
«Վրաստանը ապագայում ևս կարող է հենվել Գերմանիայի աջակցության վրա»,-ասվում է նամակում:
Շաբաթվա սկզբում Իվանիշվիլին շնորհավորական ուղերձ ստացավ նաև ԱՄՆ նախագահ Օբամայից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը