31 հոկտեմբերի 2012 - 18:08 AMT
Հայկական ընկերություններն առաջին անգամ կմասնակցեն Բաղդադի միջազգային ցուցահանդեսին

Նոյեմբերի 1-10-ը Իրաքի Դաշնային Հանրապետության Բաղդադ քաղաքում կկայանա BAGHDAD 39th INTERNATIONAL TRADE FAIR ցուցահանդեսը:

Հայկական ընկերությունները առաջին անգամ իրենց մասնակցությունը կցուցաբերեն սույն միջոցառմանը: Նշյալ միջոցառումը հնավորություն կընձեռի հայ գործարարներիններկայացելու իրենց ներդրումային և գործարար առաջարկները, ինչպես նաև կնպաստի առևտրատնտեսաական հարաբերությունների զարգացմանը: Ցուցահանդեսի ընթացքում հայ գործարարները հանդիպումներ կունենան նաև մասնավոր և պետական մարմնի ներկայացուցիչների հետ, հայտնում է Հայաստանի զարգացման գործակալությունը: Ցուցահանդեսին մասնակցում են հետևյալ ընկերությունները` Վեդիշին (շինարարություն), Եվրոստան-Ույուտ (շինարարություն) , Վեյա (բազմաբնույթ առևտուր), Քարոլինա գրուպ (սննդի վերամշակում), Եվրոթերմ (հյութերի արտադրություն), Հայասի, Էներգիայի գիտական հետազոտության ինստիտուտ, Արմռուսգազպրոմ, Զարգացման հայկականգործակալություն, Ինտերնեյշնլ Մասիս տաբակ, Բամո գրուպ (շինարարություն), «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարան: