«Հարսնաքարի» գործով հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 6-ին

«Հարսնաքարի» գործով հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 6-ին

PanARMENIAN.Net - Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացող «Հարսնաքարի» գործով դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 6-ին: Այսօրվա նիստում Ամբաստանյալներ Արթուր Բաբլոյանի և Գարիկ Մարգարյանի պաշտպանները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ցուցմունքներ տվող Արտակ Բայադյանին: Հիմնական հարցերը նրանց պաշտպանյալների կոնկրետ գործողությունների մասին էին: Փաստաբանները փորձում էին պարզել տուժողը մասնավոր մեղադրանք ներկայացրել է, թե ոչ, որովհետև եթե այդպիսին չկա, գործը ենթակա է կարճման: Արտակ Բայադյանը ասաց, որ այդ իրավիճակում կոնկրետ մարդկանց, կոնկրետ գործողություններ չէր կարող հիշել:

Հիշեցնենք, որ դատավորի՝ նախորդ նիստին կայացրած որոշման համաձայն, այս գործով առաջինը հարցաքննվում է տուժող կողմը:

Միջադեպ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---