Պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի շրջաններից մեկում, կան տուժաներ: Սիրիական պետական հեռուստաալիքի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել շիիթական սրբավայրերից մեկի մոտ:
Դամասկոսում գտնվում է Զեյնաբ դամբարանը, որտեղ ամեն տարի այցելում են հարյուրավոր ուխտագնացներ:
Սիրիայում 2011-ի մարտին բռնկված հուզումները շուտով վերածվել են զինված ընդհարման ընդդիմության և կառավարական ուժերի միջև: