31 հոկտեմբերի 2012 - 18:58 AMT
Ֆիրդուսի փողոցի հրդեհն արդեն մեկուսացվել է, տուժածների մասին դեռ տեղեկություն չկա

Ֆիրդուսի թողոցի թիվ 1 հասցեում բռնկված հրդեհն արդեն մարվել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.23-ին: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը: PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձեց կապվել ԱԻՆ լրատվության ծառայության ներկայացուցիչի հետ, սակայն վերջինս ասաց, որ հնարավոր տուժածների ու վնասի մասին լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն կայքի միջոցով:

Հոկտեմբերի 31-ին` ժամը 17.56-ին, ահազանգ է ստացվել, որ Ֆիրդուսի փողոցի թիվ 1 հասցեում այրվում է տուն: Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: