Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանը և «Նյուարկ» օդանավակայանը, որոնք սպասարկում են Նյու Յորքը, բացվելու են չորեքշաբթի օրը, ասվում է օդանավակայանների ադմինիստրացիայի հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է, որ Նյուարկի օդանավակայանն արդեն բաց է, իսկ Քենեդու օդանավակայանը կբացվի սահմանափակ ռեժիմով :
Նյուարկի օդանավակայանը վերսկսելու է աշխատանքը տեղի ժամանակով 07:00-ին:
«Լա Գուարդիա» օդանավակայանը նախկինի նման փակ է, հաղորդում է «Ինտերֆաքսը»: