Սիրիայում կառավարության տապալման թեմայով քննարկումները կարող են հանգեցնել երկրում արյունահեղության շարունակման: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ բանակցությունների արդյունքում:
«Անհեթեթություն է փիլիսոփայել այն թեմայի շուրջ, որ ինչ-որ մեկը Սիրիայում կտապալի կառավարությունը և ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է Լավրովը, հաղորդում է Ռոսբալտը:
Լավրովը նշել է, որ սիրիական հարցի ռազմական լուծումը գոյություն չունի: