Հոկտեմբերի վերջին չորեքշաբթին ՀՀ սփյուռքի նախարարի` քաղաքացիների ընդունելության օրն էր![]() 31 հոկտեմբերի 2012 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ը` որպես ամսվա վերջին չորեքշաբթի, ՀՀ սփյուռքի նախարարի` քաղաքացիների ընդունելության օրն էր: Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանից և Սփյուռքից ժամանած բազմաթիվ քաղաքացիների: Նախարարին դիմեցին սիրիահայեր, ում համար շարունակում է առաջնահերթ մնալ աշխատանքի տեղավորման հարցը, բարձրացվեցին այլ հարցեր ևս: Նախարարը նրանց ուղղորդեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպություն, ինչպես նաև տեղեկացրեց, որ սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների և համահայկական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են: Տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայերը նախարարին փոխանցեցին իրենց երկրների հայ համայնքներից շնորհակալական խոսքեր` ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած գործունեության համար: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, լսելով յուրաքանչյուր հարցադրում, հանձնարարականներ տվեց նախարարության ստորաբաժանումներին` առավելագույն սեղմ ժամկետներում ուսումնասիրել բոլոր խնդիրները և ապահովել դրանց իրականացումը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |