Վարչապետն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ՀՀ պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները![]() 31 հոկտեմբերի 2012 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերություններին և բարձր գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակն ու զարգացման դինամիկան: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք իրենց շարունակությունն են ունենալու նաև 2013 թվականին: Կողմերը կարևորել են ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը և, մասնավորապես, այն ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են օժանդակելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |