Թուրքիայի ոստիկանությունը ցրել է աշխարհիկ հասարակության գաղափարի կողմնակիցների ցույցը

Թուրքիայի ոստիկանությունը  ցրել է աշխարհիկ հասարակության գաղափարի կողմնակիցների ցույցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրացայտեր է կիրառել Անկարայում աշխարհիկ հասարակության գաղափարի կողմնակիցների չարտոնագրված ցույցը ցրելու համար:

Քաղաքի կենտրոնում՝ հին խորհրդարանի շենքի մոտ, հավաքվել են տասնյակ հազար ցուցարարներ, որից հետո երթով գնացել են հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանի մոտ: Թուրքիայում շատերը վախենում են, որ ներկա կառավարությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ խաթարում է աշխարհիկ ավանդույթները և աստիճանաբար ձգտում իսլամական պետության կարգերին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---