2012-ի ֆինանսական տարում Visa-ի մաքուր շահույթ կրճատվել է 41 տոկոսով 1 նոյեմբերի 2012 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Visa վճարային համակարգի մաքուր շահույթը 2011-2012 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է 2012-ի սեպտեմբերի 30-ին, կրճատվել է 41 տոկոսով՝ մինչև 2,14 մլրդ դոլար անցած տարվա 3,65 մլրդ դոլար շահույթի համեմատ: Հաշվետու շրջանում վճարային օպերատորի օպերացիոն շահույթը կազմել է 2,14 մլրդ դոլար, ինչը 60,8 տոկոսով քիչ է անցած տարվա 5,46 մլրդ դոլար ցուցանիշից: Visa-ի ընդհանուր եկամուտն աճել է 13,4 տոկոսով՝ մինչև 10,42 մլրդ դոլար նախորդ տարվա 9,19 մլրդ դոլարի համեմատ: Նման տվյալներ են ներկայացվել Visa-ի մամլո հաղորդագրությունում: Ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակոըմ Visa-ն ստացել է 1,66 մլրդ դոլար մաքուր շահույթ, որը 88,8 տոկոսով գերազանցել է անցած տարվա եռամսյակային ցուցանիշը 880 մլն դոլարով, հաղորդում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |