1 նոյեմբերի 2012 - 10:30 AMT
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշում 2815 միավորով շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը

Նոյեմբերի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանշային աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2815 միավորով շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը: Նա վարկանիշի առաջատար նորվեգացի Մագնուս Կառլսենին զիջում է 33 միավորով: Երրորդ տեղում է Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 2795 միավորով: Ուժեղագույն շախմատիստների վարկանիշում ընդգրկվել են ևս չորս հայ գրոսմայստերներ: Վլադիմիր Հակոբյանը 2703 միավորով 45-րդ տեղում է, Սերգեյ Մովսիսյանը 2688 միավորով 62-րդն է: Գաբրիել Սարգսյանը 74-րդ տեղում է (2679), Տիգրան Պետրոսյանը՝ 92-րդ (2659):