Բատու Խասիկով. Գագո Դրագոյի հետ մենամարտի համար նոր անակնկալներ եմ պատրաստում

Բատու Խասիկով. Գագո Դրագոյի հետ մենամարտի համար նոր անակնկալներ եմ պատրաստում

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սոկոլնիկի» սառցե պալատում նոյեմբերի 3-ին տեղի կունենա FIGHT NIGHTS «Մոսկվայի ճակատամարտ-8» շոուն:

Միջոցառման գլխավոր իրադարձությունը կլինի երեք ռաունդից բաղկացած մենամարտը Բատու Խասիկովի և Գագո Դրագոյի միջև К-1 կանոններով:

Ինչպես խոստովանել է Խասիկովը, նա հեշտ ուղիներ չի որոնում իր համար, բացառություն չէ նաև առաջիկա մենամարտը: Նա խոստովանել է, որ Գագո Դրագոյի հետ մենամարտին նոր անակնկալներ է պատրաստում:

Իսկ Խասիկովի փրոմոութեր Կամիլ Գաձիևը նշել է, որ Դրագոն լավ հարված ունի և ռուսաստանցի մարզիկը շատ ուշադիր պետք է լինի:

«Ես ամեն օր ծանր մարզումներ եմ անցկացնում: Բատուն ուժեղ մրցակից է: Ես սովորաբար չեմ սիրում խոսել մենամարտից առաջ: Ես մտադիր եմ տեսնել, թե ինչ տեղի կունենա մենամարտից հետո»,-ասել է Դրագոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---